Իսպանիայի ափերի մոտ մի օրվա ընթացքում փրկվել է Աֆրիկայից ժամանած մոտ 600 միգրանտ, որոնք տասնյակ նավակներով ծովով փորձել են ներթափանցել երկիր:
Այս մասին հաղորդում է Sputnik News-ը` հղում կատարելով իսպանացի փրկարարներին և ռազմածովային նավատորմին:
Հաղորդվում է, որ 2017-ի սկզբից նավակներով Իսպանիա է ժամանել ավելի քան 17,687 փախստական: