ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Անթալիայում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հետ հանդիպումն արդյունավետ էր, կողմերը համաձայնել են բոլոր հարցերի շուրջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք հավաքվել էինք մեր երկրների նախագահների գագաթաժողովի նախապատրաստման կոնկրետ մանրամասների վերաբերյալ կարծիքներ փոխանակելու համար, որը տեղի կունենա նոյեմբերի 22-ին Սոչիում: Աշխատանքը շատ արդյունավետ էր, մենք համաձայնել ենք բոլոր հիմնական հարցերի շուրջ և նախագահին կներկայացնենք մեր գնահատականները, թե ինչպես առաջ շարժվել, ինչպես ամրապնդել Աստանայի գործընթացը, որը պետք է ստեղծի առավել բարենպաստ պայմաններ Ժնևի գործընթացի համար, որպեսզի ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2254 բանաձևում նշված խնդիրները լուծվեն», - ասել է Լավրովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: