Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հեռախոսային ահաբեկիչները ուրբաթ օրը ահազանգել են Սանկտ-Պետերբուգում նախագահի ավտոշարասյան ճանապարհին տեղադրված 50 ռումբի մասին։ Այս մասին հայտնում է «Լենտա»-ն` հղում կատարելով ՏԱՍՍ-ին:
Նա նշել է, որ ոչ մի պայթուցիկ սարք չի հայտնաբերվել, ահազանգը չի հաստատվել։
«Բնականաբար, անվտանգության ուժերն այդ պահին արեցին այն ամենը, ինչ իրենցից պահանջվում էր նման իրավիճակում»,- ասել է Պեսկովը՝ շեշտելով, որ ահազանգը չի ազդել Պուտինի օրակարգի վրա:
Նրա խոսքով՝ ահազանգերը արվել են արտասահմանից: