Գերմանիայի կանաչների կուսակցության նախագահը հայտարարել է, որ իրենք ամենայն հավանականությամբ չեն համաձայնի փոքրամասնության կառավարությունում մասնակցությանը, փոխանցում է Интерфакс-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին չի հաջողվել մեծամասնության կառավարություն կազմել, քանի որ Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ) նոյեմբերի 19-ին դուրս է եկել բանակցային գործընթացից. կուսակցության առաջնորդ Կրիստիան Լինդները հայտարարել է, որ բանակցություններին մասնակցող կողմերը չէին վստահում միմյանց ու տարակարծիք էին մի շարք հարցերում:
Այսպիսով, Ազատ դեմոկրատական կուսակցության՝ կոալիցիա կազմելու բանակցություններից դուրս գալով Գերմանիան կարող է ներքաշվել քաղաքական ճգնաժամի մեջ՝ հանգեցնելով ոչ միայն 2018 թվականին նոր ընտրությունների անցկացման, այլև կանցլեր Մերկելի քաղաքական կարիերայի ավարտին: