Չնայած ՌԴ-ի և ԱՄՆ-ի խորը տարաձայնություններին՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ համագործակցությունը վնաս չի կրել, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ոչ մի ձև չի ազդում: Ղարաբաղյան կարգավորումը բացառիկ է միջնորդ երկրների տեսանկյունից նրանով, որ չնայած խորը տարաձայնություններին, որոնք այժմ կուտակվել են մեր հարաբերություններում: Իհարկե, շատ ոլորտներում հարաբերությունները խորը փակուղու մեջ են, բայց ղարաբաղյան կարգավորման շուրջ համագործակցությունը չի տուժել մեր երկկողմ հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների պատճառով», - ասել է Լավրովը: