Անկարայի և հարակից շրջանների դպրոցներում աշխատած և արտակարգ դրություն հայտարարվելուց հետո աշխատանքից հեռացված 107 ուսուցչի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել, փոխանցում է Artsakhpress-ը:
Ըստ Թուրքական Cumhuriyet–ի ՝ վերոնշյալ որոշումից հետո արդեն ձերբակալվել են 51 ուսուցիչ: Այս գործողությունները իրականացվում են Անկարայի գլխավոր դատախազության կողմից գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում։
Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կառույցի անդամ լինելու կամ ահաբեկչական կառույցին ֆինանսավորելու մեջ։