ԵՄ խորհուրդը երկուշաբթի օրը հավանություն է տվել երրորդ երկրի քաղաքացիներին Շենգենյան տարածքում ավտոմատ մուտքի-ելքի գրանցման համակարգի ներդրման մասին նախագիծին:
2020-ից Շենգենյան տարածքում սահմանում կդադարեցնեն կնքել սահմանը հատելու փաստը՝ մուտքի կամ ելքի կնիքները չեն դրվի, փոխարենը փաստաթղթերը կսկանավորվեն:
Նոր համակարգում կպահպանվեն և՛ ուղևորների կենսաչափական տվյալները, և՛ նրանց կողմից օգտագործվող ճանապարհորդական փաստաթղթերի մասին տեղեկությունները: Տվյալների պահպանման ժամկետը սահմանափակվում է երեք տարի ժամկետով, իսկ օտարերկրացիների համար, ովքեր մնացել են Շենգեն երկրում՝ հինգ տարի, գրում է ՌԻԱ Նովոստին:
Այս նոր ընթացակարգի նախաձեռնողների կարծիքով, դա ոչ միայն հեշտացնելու է երրորդ երկրի քաղաքացիների մուտքը Շենգենյան երկրներ, այլև ավտոմատ կերպով վերահսկելու է իրենց գտնվելու ժամկետը Եվրամիության երկրներում և ֆիքսելու է նրանց տեղաշարժը:
Նոր համակարգը իրականացնելու համար Շենգենյան երկրները ստիպված կլինեն վերազինել բոլոր անցակետերը, որոնք պահանջում են զգալի ներդրումներ: Հարցի ֆինանսական կողմը առայժմ հստակեցված չի, հայտնում է Рамблер-ը:
ԵՄ-ն ակնկալում է, որ նոր հանձնարարականի ուժի մեջ մտնելը, ոչ միայն կխթանի ներքին անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարը, այլ նաև կկրճատի սահմանային անցակետում անցկացվող ժամանակահատվածը, ինչպես նաև կբացահայտի Շենգեն գոտում սահմնաված ժամկետից ավել գտնվող օտարերկրացիներին: