Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը խոսել է աշխարհի վերջին օրերի մոտեցման նշանների մասին: Այս մասին նա ասել է իր քարոզում Քրիստոս Փրկիչ տաճարում պատարագից հետո, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին:
«Այսօր մեղքը ոչ միայն ակնհայտ է (...) Այսօր մեղքը դրսևորվում է առավել գրավիչ ձևով` կինոյի միջոցով, թատրոնի միջոցով », - ասել է Կիրիլը:
Կիրիլը նշել է, որ «այսօր մարդկային կրքերի նավը քանդելու ժամանակը չէ, այսօր բոլոր առողջ ուժերը հավաքելու ժամանակն է»: «Սա արդեն տեսանելի է անզեն աչքով: Առնվազն կույր պետք է լինես, որպեսզի չնկատես պատմության սարսափելի պահերի մոտեցումը, որի մասին Սուրբ Հովհաննես առաքյալը գրել է «Հայտնություն» բաժնում (Աստվածաշնչի վերջին հատվածը-խմբ.)», - ասել է պատրիարքը:
Նա նշել է, որ աշխարհի վերջին օրերի մոտեցումը կախված է նաև մարդկանցից և կոչ է արել բոլորին «դադարեցնել անդունդի եզրը հասնելու սահքը»՝ գիտակցելով ողջ մարդկության նկատմամբ պատասխանատվության զգացումը: