Ռուսաստանի Դաշնության հերոս, օդաչու-տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկի Facebook-ի իր էջում հրապարակել է Սևանա լճի նկարը՝ արված տիեզերքից:
«Սևանը լիճ է Հայաստանում (մոտ 1900 մ բարձրության վրա), Կովկասի լճերից ամենամեծն է», -գրել է Ռյազանսկին:
Ավելի վաղ նա հրապարակել էր Արարատի և Երևանի լուսանկարները՝ արված տիեզերքից: