Բրազիլիայի Կամպու Լիմպու Պաուլիստա քաղաքի դեղատներից մեկում ոստիկանը, գրկում պահելով փոքրիկ որդուն, սպանել է 2 հանցագործի:
Տեղի ոստիկանության սերժանտը քաղաքացիական հագուստով որդու ու կնոջ հետ գնումներ էր կատարում, երբ 2 հանցագործ է ներխուժել՝ ցանկանալով թալանել դեղատունը: Սերժանտն ամիջապես հանել է ատրճանակն ու կրակ բացել հանցագործների ուղղությամբ: