Երևանում ընթանում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ասուլիսը, գրում է Արցախպրեսը:
Սերգեյ Լավրովը ապրիլի 21-ին երկօրյա այցով ժամանել է Երևան: Նա հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, բանակցություններ է ունենալու նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Բանակցությունների գլխավոր թեման Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կլինի:
Այսօր առավոտյան Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Լավրովը ծաղկեպսակ է դրել 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանի մոտ և ծաղիկներ՝ հավերժական կրակի մոտ։