Նոյեմբերի 20-ին, Հայաստան ժամանած Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ նոյեմբերի 21-ի առավոտյան հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որից հետո մեկնարկել է նրանց համատեղ մամուլի ասուլիսը, հայտնում է NEWS.am-ը:
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը Երևան է ժամանել Բաքվից, որտեղ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ մեկին ձեռնտու չէ. «Անհրաժեշտ է լուծումներ փնտրել, առավել ևս, որ շատ ու շատ ուղղություններ, որոնք պետք է արդյունքի հանգեցնեն, արդեն ուրվագծվել են»,- ասել է նա: Լավրովը նաև հայտարարել է, որ ուրախ կլիներ Ադրբեջանին տեսնել ԵՏՄ կազմում: