«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2018 թվականին Արցախի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքում վերակառուցման աշխատանքներ են սկսվելու, հայտնում է Artsakh Press-ը:
Արցախի քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը այս առիթով նշել է, որ նախագծային աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
«Ներկայացվել են նախնական հաշվարկները և նախագծի էսքիզները: Քանի որ շենքի մի մասը հին է, և վերակառուցելը նպատակահարմար չէ, նախատեսում ենք լրիվությամբ քանդել այդ հատվածը և նորը կառուցել: Իսկ մնացած մասերն ամբողջությամբ կվերանորոգվեն, ինչի արդյունքում Արցախի մայր բուհը կունենա ժամանակակից չափանիշներին համապատասխան շենքային պայմաններ»,-ավելացրել է Կ. Շահրամանյանը: