Այսօր` նոյեմբերի 22-ին, լրանում է հայկական դրամի 20-ամյակը:
24 տարի առաջ՝ 1993թ. նոյեմբերի 22-ին, շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը, ինչը առիթ հանդիսացավ հետագայում նշել այս օրը՝ որպես բանկային համակարգի աշխատողի օր։
1993 թվականի նոյեմբերի 22-ին ժամը 00:00-ից սկսված ՀՀ տարածքում դադարեցվեց ԽՍՀՄ Պետբանկի և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի 1991-1992 թթ. նմուշի 1000, 5000 և 10 000 ռուբլիանոց դրամանիշերի շրջանառությունը և ներդրվեց ազգային արժույթը `10, 25, 50, 100, 200, 500 դրամները: