ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև երկխոսության վերսկսման փաստը՝ կոչ անելով նրանց շարունակել այդ ուղին, հայտնում է haqqin.az-ը:
«Այսօր մենք քննարկել ենք Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության հարցը: Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունն անհանգստացնում է մեզ: Ակնհայտ է, որ այստեղ ռազմական լուծում չի կարող լինել, և ՆԱՏՕ-ն ուղղակի դերակատարություն չունի դրա կարգավորման հարցում», - ասել է Սթոլթենբերգը:
Նրա խոսքով, Հյուսիսատլանտյան դաշինքն «աջակցում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքներին»: