Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումը որևէ կերպ չի խանգարի հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման կարծիք հայտնել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, Եվրամիության հետ ստորագրվելիք համաձայնագրով Հայաստանն իրականացնելու է ինստիտուցիոնալ բարեփոխումներ մարդու իրավունքների, ժողովրդավարության, հումանիտար, արդարադատության և այլ ոլորտներում, իսկ Ռուսաստանը Հայաստանի առանցքային գործընկերն է, որի հետ հարաբերությունները դինամիկ զարգանում են:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը համոզվմունք է հայտնել, որ որքան լավանան Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության հարաբերությունները, այնքան կշահի Հայաստանը: