Ամերիկուհի Քեյթ Մակլյուրը 266 հազար դոլար է հավաքել անօթևանի համար, ով իրեն գումար էր տվել բենզինի համար, հայտնում է The Washington post-ը։
Անցած ամիս, երբ 27-ամյա Մակլյուրը Ֆիլադելֆիա էր ուղևորվում, նրա մեքենայի բենզինը վերջացել է։ Ճանապարհի եզրին, որտեղ կանգնեցրել էր մեքենան աղջիկը, նրան մոտեցել է անօթևան Ջոնի Բոբիթը։ Իմանալով, որ Մակլյուրը հայտնվել է դժվարին իրավիճակում, նա անձամբ է գնացել լցակայան և իր վերջին 20 դոլարով բենզին գնել։
Աղջիկը կանխիկ գումար չի ունեցել Ջոնիին վճարելու համար, սակայն խոստացել է վերադառնալ և վերադարձնել գումարը։ Արդյունքում Քեյթը Ջոնիի համար դրամահավաք է սկսել։ Նշվում է, որ ներկա դրությամբ նվիրատվություն է արել ավելի քան 9 հազար մարդ։