ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԶԼՄ-ներում հայտնված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պլանի» մասին տեղեկությունը, որը փոխանցել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած այցի ընթացքում, հայտնում է РИА Новости-ն:
«Ես դա կմեկնաբանեի միայն մի ձևով, մենք միշտ խորհուրդ ենք տալիս բոլորին, անկասկած, պահպանելով իրենց ստեղծագործ մոտեցումը լուրերի ձևակերպման հարցում, ամեն դեպքում երբեմն և, հնարավորության դեպքում, հաճախակի, օգտվել սկզբնաղբյուրից: Դուք ճիշտ նկատեցիք, որ այդ թեման բազմիցս մեկնաբանվել է, մենք մեկնաբանել ենք այդ այցերը դրանցից առաջ, դրանց ընթացքում և դրանցից հետո: Եվ միանշանակ պատասխանել ենք այդ հարցին: Այդ նպատակով գործում է ԱԳՆ կայքը, մեզ մոտ կազմակերպվում են ճեպազրույցներ և մամուլի ասուլիսներ, մենք միշտ հանգամանալից, ամենաաննշան մանրամասներով հստակ պատասխանում ենք բոլոր հարցերին», - ասել է Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է մեկնաբանել ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությունը, որ Լավրովը տարածաշրջան կատարած այցի ընթացքում փոխանցել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով «Պուտինի պլանը»: