Հայաստան-ԵՄ նոր փաստաթուղթը հետագա գործակցության շատ լավ ճանապարհ է կանխանշում. Լատվիայի ԱԳ նախարար

16:15     24 նոյեմբերի, 2017

Բրյուսելում Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը նշել է, որ նոր համաձայնագիրը, որը պետք է ստորագրվի նոյեմբերի 24-ին, կապահովի կառուցվածքային և լավ շրջանակ՝ ավելի ակտիվ գործունեության այն ոլորտներում, որոնք ընտրել են Հայաստանն ու Եվրամիությունը խորը գործակցության համար, փոխանցում է Արմենպրեսը: 

«Ողջունում եմ, որ համաձայնագիրն ապահովում է հետագա գործակցության շատ լավ ճանապարհ: Հայաստանն ինքն է որոշում՝ որքան հեռու գնալ այս համագործակցության մեջ՝ հաշվի առնելով, որ երկիրը նաև Եվրասիական տնտեսական համագործակցության անդամ է»,-ասաց Ռինչևիչսը:


© armedia.am