Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի թոռան՝ Նաիլ Ալլահվերդիևի գործով դատաքննությունը, հայտնում է NEWS.am-ը՝ վկայակոչելով haqqin.az-ը:
Նիստի անկետային տվյալների ճշտման ժամանակ հաստատվել է, որ Նաիլ Ալլահվերդիևը (1994 թվականին ծնված) բարձրագույն կրթություն ունի, ամուսնացած է, չի աշխատում, բանակում չի ծառայել: Դատական հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 1-ին:
Հիշեցնենք, որ Ն. Ալլահվերդիևը 2017 թվականի օգոստոսի 3-ին Mercedes-Gelandawagen մակնիշի մեքենայով Բաքվի Նարիմանովի շրջանում ճանապարհային պատահարի պատճառ է դարձել, որի հետևանքով 2 մարդ մահացել է և ևս երկուսը ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել: