ԵՄ անդամ երկրների և կառավարությունների ղկավարները և նրանց գործընկերներն ընդունել են ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի հռչակագիրը: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ազատություն ռադիոյի թղթակից Ռիկարդ Յոզվյակը:
««Արևելյան գործընկերության» գագաթաժողովի հռչակագիրն ընդունվել է: Չկա որևէ հարց կամ բողոք»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում ընթանում է «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը՝ Եվրամիության անդամ պետությունների, Արևելյան գործընկերության վեց երկրների (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս, Ադրբեջան) ղեկավարների մասնակցությամբ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հրաժարվել են մասնակցել գագաթաժողովին:
Հռչակագրի անգլերեն տարբերակը հասանելի է հետևյալ հղումով:
#EaP declaration has been adopted. no issues or protests. #Ukraine #Georgia #Belarus #Armenia #Azerbaijan #Georgia
— Rikard Jozwiak (@RikardJozwiak) November 24, 2017