Էյֆելյան աշտարակը նոյեմբերի 25-ի գիշերը մարել է իր լույսեր ի հիշատակ Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի, հայտնում է Корреспондент-ը:
Հիշեցնենք, նոյեմբերի 24-ին Սինայի էլ-Արիշ քաղաքից արևմուտք գտնվող Բիր էլ-Աբդ գյուղի մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պայթյուն է որոտացել, այնուհետև ահաբեկիչները կրակ են բացել խուճապահար փախչող ամբոխի վրա: Վերջին տվյալներով զոհվել է առնվազն 235, վիրավորվել՝ 130 մարդ: