Թբիլիսիում ընթացող «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում քիչ առաջ ելույթ ունեցավ Հայաստանը ներկայացնող Միշան՝ իր «Բումերանգ» երգով:
15-րդ «Մանկական Եվրատեսիլ»-ն անցնում է Shine Bright («Շողա պայծառ») նշանաբանի ներքո։
Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից: 2010 թ-ին Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011 թվականին հյուրընկալել Հայաստանում: