Թուրքիայում գրանցվել է ևս մեկ երկրաշարժ: 1.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
3,0 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Բինգյոլ քաղաքից 25 կմ հյուսիս։ Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն առայժմ չկան։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ 3,0 մագնիտուդով երկարաշարժ էր գրանցվել Մուղլա քաղաքից 24 կմ հարավ-արևելք։