Իսլամական զինվորական հակաահաբեկչական կոլացիայի տվյալների համաձայն, վերջին հինգ տարիների ընթացքում ահաբեկչական խմբավորումների գործողությունների արդյունքում մահացել և տուժել է ավելի քան 200 հազար մարդ: Այդ մասին հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Նշվում է, որ նման եզրակացության եկել են կոալիցիայի կազմի մեջ մտնող երկրների պաշտպանության նախարարները, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կայացած նիստի ժամանակ:
Այն երկրներին, որտեղ գործում են ահաբեկչական խմբավորումները, հասցվել է 348 մլրդ դոլարի վնաս, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Հաղորդվում է նաև, որ նշված 200 հազար մարդուց մոտ 72% կազմում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների արդյունքում տուժածներն ու զոհերը:
Հիշեցնենք, որ Իսլամական զինվորական հակաահաբեկչական կոլացիան ստեղծվել է Սաուդյան Արաբիայի կողմից 2015թ.-ին, աճող ահաբեկչության դեմ պայքարի նպատակով: Կոալիցիայի անդամ են նաև Թուրքիան, Պակիստանը, Մալազիան և Եգիպտոսը: