Իսրայելի ոստիկանությունը գարշահոտ ջրի հզոր շիթով վայր է գցել կնոջը, որը քայլում էր Երուսաղեմում ուղղափառ հրեաների ցույցի կողքով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
Կնոջ վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին։ Ուղղափառները բողոքում էին պարտադիր զորակոչի դեմ և նստացույց էին կազմակերպել քաղաքի կենտրոնական հրապարակում։ Ջրցան մեքենայի մի քանի համազարկից հետո ցուցարարերը ցրվել են։