«Հայաստանը սատարում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունների իրագործումը»,- ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի իր գործընկերոջ՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Պարոն Զարիֆին ներկայացրեցի Ղարաբաղյան հիմնախանդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող համատեղ ջանքերը։ Այս համատեքստում կարևորում ենք միջազգային իրավունքի հիման վրա Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված սկզբունքային դիրքորոշումը»,- ասել է նախարարը: