ԱՄՆ Կոլորադո նահանգի դատարանը 31-ամյա Բրոկ Ֆրանկլինին դատապարտել է 472 տարվա ազատազրկման՝ երիտասարդ կանանց և դառահաս աղջիկներին մարմնավաճառությամբ զբաղվելու հարկադրման համար, հայտնում է The Independent-ը:
Նշվում է, որ Ֆրանկլինը գլխավորել է մի ամբողջ հանցավոր խմբավորում, որի մեջ ընդգրկված է եղել 7 մարդ։ Սպառնալիքներով ու ահաբեկմամբ նրանք ստիպել են իրենց զոհերին մարմնավաճառությամբ զբաղվել՝ վաճառելով «ապրանքը» համացանցով։
Դատարանը Ֆրանկլինին մեղավոր է ճանաչել 30 կետով, այդ թվում մարդկանց առևտրով զբաղվելու։