ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ նոյեմբերի 29-ին, մեկնում է Մինսկ` մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը, գրում է NEWS.am-ը:
Նոյեմբերի 30-ին՝ ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: