Տիգրան Մանսուրյանը «Գրեմիի» հավակնորդների ցուցակում է հայտնվել

17:01     29 նոյեմբերի, 2017

Հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունն առաջադրված է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության երկու անվանակարգում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»: Այս մասին հայտնում է Panorama.am-ը՝  հղում կատարելով մրցանակաբաշխության պաշտոնական էջին:

Մանսուրյանի պրոդյուսեր, ECM records-ի հիմնադիր Մանֆրեդ Այխերն առաջադրված է «Դասական ոճում տարվա պրոդյուսեր» անվանակարգում:

Հիշեցնենք, որ «Գրեմմի» 60-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2018-ի հունվարի 28-ին ԱՄՆ Նյու Յորք քաղաքում:


© armedia.am