ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երրորդ եռամսյակի իր աշխատավարձը նվիրաբերել է օփիոիդային ճգնաժամի դեմ պայքարին։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Էրիկ Հագանը, փոխանցում է CNBS-ը։
«Մեր նախագահը գիտակցում է, որ օփիոիդային ճգնաժամը մեծ սպառնալիք է, և այս տոնական սուրբծննդյան շրջանում մենք բոլորս պետք է հետևենք նրա օրինակին և մտածենք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի պայքարենք ամերիկյան ընտանիքները կործանող խնդրի դեմ», - ասել է Հագանը։
ԱՄՆ նախագահի պաշտոնական աշխատավարձը կազմում է 400 հազար դոլար։ Այսպիսով՝ թմրանյութերի դեմ պայքարին Թրամփը նվիրաբերել է 100 հազար դոլար։