Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ՌԴ մայրաքաղաքի տրանսպորտային վարչության պետ է նշանակել Ռուդիկ Գրիգորյանին: Այս մասին հայտնում է «Ռեգնում»-ը:
Գործակալության փոխանցմամբ՝ տեսչությունը ստեղծվել է 2013-ին, այն պետք է վերահսկողություն իրականացնի տաքսիների աշխատանքի ու կայանատեղիների ոլորտում:
Ռուդիկ Գրիգորյանը ծնվել է 1970 թվականի հոկտեմբերի 29-ին Հայաստանում: Մինչ այս նշանակումը նա զբաղեցրել է Արբատի շրջանի ղեկավարի՝ էկոնոմիկայի, առևտրի ու ծառայությունների գծով տեղակալի պաշտոնը: