Թուրքիայի և Հայաստանի միջև ավիահաղորդակցության հնարավոր վերականգնման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին APA գործակալությանը հայտնել է Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը՝ մեկնաբանելով տեղեկությունը, որը տարածվել էր ''Turkish Airlines'' ավիաընկերության ղեկավար Իլկեր Այջիի անունից։
Դեսպանի խոսքով՝ ինքն այդ հարցով խոսել է ավիաընկերության ղեկավարի հետ։ «Նա ասել է, որ նման հայտարարություն չի արել։ Այդ տեղեկությունները սխալ են, դրանք չեն համապատասխանում իրականությանը»,-փոխանցում է դեսպանը։
Ավիահաղոդակցության հնարավոր վերականգնման մասին տեղեկությունը նոյեմբերի 24-ին տարածել էր Anadolu թուրքական պետական գործակալությունը: