ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը համաձայնվել է զբաղվել հայ-թուրքական հարաբերություններով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ հրապարակելով լուսանկար Քիսինջերի հետ:
«Քիսինջերին առաջարկել եմ հայ-թուրքական «second track diplomacy» նախաձեռնել և նա համաձայն է։
Եթե մեր երկրում դա ինչ որ մեկին պետք է, (ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ և այլ կառույցներ) հաշվի առեք, որ հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման (ոչ թե հաշտեցման) գործընթացում այսպիսի հնարավորություն կա»։