ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հաջորդ շաբաթ Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ նախարարական կոնֆերանսի շրջանակներում կհանդիպի իր ռուս գործընկերոջ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, տեղեկացնում է Radio Free Europe-ը:
Անդրադառնալով հանդիպման օրակարգին՝ ԱՄՆ պաշտոնյան նկատել է.
«Մենք ունենա քննարկումների բավականին լայն շարք՝ վերաբերող այնպիսի գլոբալ հարցերի, ինչպես Հյուսիսային Կորեան, Ուկրաինան և, իհարկե, Սիրիան»:
Թիլերսոնը Վիեննա կժամանի դեկտեմբերի 7-8-ը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար: