Արցախի Ազգային ժողովի նախագահ. ՀՀ-ԵՄ համաձայնագիրն անուղղակիորեն իր ազդեցությունը կունենա նաև Արցախում

13:41     2 դեկտեմբերի, 2017

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Twitter-ի իր էջում անդրադարձել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

Մասնավորապես, նա կատարել է հետևյալ գրառումը.

«ԵՄ հետ համագործակցության համաձայնագիրը, որը նոր չափանիշներ է ուղենշում ՀՀ-ում բիզնես միջավայրի կանխատեսելիության ու կայունության, ծառայությունների և առևտրի ազատականացման, ժողովրդավարական զարգացման համար, անուղղակիորեն իր ազդեցությունը կունենա նաև Արցախում»:

ԵՄ հետ համագործակցության համաձայնագիրը, որը նոր չափանիշներ է ուղենշում ՀՀ-ում բիզնես միջավայրի կանխատեսելիության ու կայունության, ծառայությունների և առևտրի ազատականացման, ժողովրդավարական զարգացման համար, անուղղակիորեն իր ազդեցությունը կունենա նաև Արցախում: https://t.co/j7E0CFBWSR

— Ashot Ghoulyan (@Ghoulyan) December 1, 2017


© armedia.am