Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Twitter-ի իր էջում անդրադարձել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:
Մասնավորապես, նա կատարել է հետևյալ գրառումը.
«ԵՄ հետ համագործակցության համաձայնագիրը, որը նոր չափանիշներ է ուղենշում ՀՀ-ում բիզնես միջավայրի կանխատեսելիության ու կայունության, ծառայությունների և առևտրի ազատականացման, ժողովրդավարական զարգացման համար, անուղղակիորեն իր ազդեցությունը կունենա նաև Արցախում»:
ԵՄ հետ համագործակցության համաձայնագիրը, որը նոր չափանիշներ է ուղենշում ՀՀ-ում բիզնես միջավայրի կանխատեսելիության ու կայունության, ծառայությունների և առևտրի ազատականացման, ժողովրդավարական զարգացման համար, անուղղակիորեն իր ազդեցությունը կունենա նաև Արցախում: https://t.co/j7E0CFBWSR
— Ashot Ghoulyan (@Ghoulyan) December 1, 2017