ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հերքել է այն լուրերը, թե ինքը հեռանում է իր զբաղեցրած պաշտոնից և իրեն կփոխարինի Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավար Մայք Պոմպեոն: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Մարդիկ պետք է ավելի լավ աղբյուրներից օգտվեն: Ես այստեղ կլինեմ այնքան ժամանակ, քանի դեռ կարող եմ գործել արդյունավետ և որևէ բան անել», - ասել է նա: