ՀՀ զինված ուժերի գլխավոր շտապի պետ Մովսես Հակոբյանը բավարար ու գոհացուցիչ է գնահատել Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում պաշտպանության բանակի համահավաք զորախմբի անցկացրած զորավարժությունները: Այս մասին հայտնում է Artsakhpress-ը:
«Հրամանատարները կարողանում են արագ որոշումներ կայացնել ու իրենց որոշումները իրականություն դարձնել»,-ասել է նա։
Ըստ նրա՝ ռազմավարությունը պաշտպանողական էր, բայց պաշտպանողական օպերացիան իր մեջ ներառում է նաև հարձակողական ու հակահարձակողական օպերացիա։