Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովն օգնել է վճարել Ստավրոպոլի մարզից հայ տղայի վիրահատության համար: Այս մասին հայտնում է Grozny.tv-ն:
Armenia.IM պորտալի փոխանցմամբ՝ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ սոցցանցերում հայտվեց Խաչատուրի մոր՝ Հասմիկի հուսահատ հարցազրույցը, ով փորձել է անհրաժեշտ չափով գումար հավաքել որդու համար։ Մնացել էր հավաքել 139 հազար դոլար, մի մասը հավաքվել էր որդու օգնության համար համերգի հաշվին։
«Գտնեք այդ կնոջը, և անհրաժեշտ օգնություն ցուցաբերեք», - Կադիրովն ասել է օգնականին:
Սակայն Կադիրովն այդքանով չի սահմանափակվել. նա իրավիճակն իր անձնական վերահսկողության տակ է վերցրել։ Վիրահատությունից հետո Իսրայելից վերդառնալուց հետո Խաչատուրը մոր հետ պետք է կապ հաստատի Կադիրովի հետ, ով պարտավորվել է լիովին իր խնամակալության տակ վերցնել տղային։