Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է պատժել Անկարային, քանի որ վերջինս չի հետևում իր մշակած սցենարին:
«Նրանք փորձում են պատժել, քննադատել և վարկաբեկել մեզ, քանի որ մենք չենք չենք հետևում նրանց սցենարին, որոնք ակնհայտ են և իրականացվում են մեր երկրում դրանց համահեղինակների հետ», - հայտարարել է Էրդողանն, ում խոսքերով Թուրքիայում ամերիկյան սցենարի համահեղինակը ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունն է:
Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է նաև Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեջ: