ԵՄ երկրների սոցիալական արդարության ինդեքսում Դանիան զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով հնարավոր 10 միավորից 7.39 միավոր, փոխանցում է Արցախպրեսը:
Ինդեքսը կազմել է աշխարհում սոցիալական և տնտեսական միտումների ուսումնասիրությամբ զբաղվող Բերտելսմանի հիմնադրամը։
Դանիային հաջորդում են Շվեդիան (7,31 միավոր) և Ֆինլանդիան (7,14)։ Ընդհանուր առմամբ իրավիճակը ԵՄ-ում բարելավվել է՝ շնորհիվ աշխատանքի շուկայի աշխուժացման։
Ինդեքսը կազմվում է 6 ցուցանիշների հիման վրա՝ աղքատության կանխման քաղաքականություն, կրթության որակ, հասանելիություն աշխատանքի շուկային, սոցիալական կապեր և խտրականության բացակայություն, առողջապահություն և իրավունքների պաշտպանություն։