ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 4-5-ն աշխատանքային այցով կլինի ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում:
Մոսկվայում Էդուարդ Շարմազանովը Ռուսաստանի Պետական դումայի հրավերով կմասնակցի «Խորհրդարանականներն ընդդեմ թմրամիջոցների» միջազգային համաժողովին և հանդես կգա ելույթով: