Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդագը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի որոշումը՝ ԱՄՆ դեսպանատունն Իսրայել տեղափոխելու հետ կապված, Մերձավոր Արևելքի համար իսկական «աղետ» կհանդիսանա, հաղորում է ՐԻԱ Նովոստին:
«Երուսաղեմի կարգավիճակը որոշվում է միջազգային համաձայնագրերով: Անհրաժեշտ է պահպանել Երուսաղեմի ստատուսը հանուն տարածաշրջանի խաղաղության»,- հայտնել է Բոզդագը:
Նրա խոսքերով, ԱՄՆ դեսպանատան տեղափոխությունը Թել-Ավիվից ամեն դեպքում տեղի կունենա, ինչը «իրական աղետ կդառնա»: