Դեկտեմբերի 5-ին ՀՀ խորհրդարանը մերժել է քառօրյա նիստի օրակարգում դրված Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին «Ելք» դաշինքի հայտարարության նախագիծը, հայտնում է News.am-ը:
Ազգային Ժողովի պատգամավորներից 76-ը դեմ են քվեարկել նախագծին, կողմ են քվեարկել միայն 6-ը:
Հերթական քառօրյայի օրակարգում են նաև ռուսական ռազմական վարկի տրամադրման հարցերը, «Ընտանիքում բռնության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ու «ԵՏՄ Մաքսային օրենսգրքի» մասին պայմանագրի վավերացումը։