ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում գրել է, որ Միխայիլ Սահակաշվիլիի ձերբակալության միջադեպն իրեն Կառլսոնին է հիշեցրել: Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն:
«Փոքրիկ, իսկ ո՞վ է նա,- հարցրեց Կառլսոնն իր ընկերոջը՝ զննելով հարևան տանիքին պարկանման ստվերը:
- Դժվար է ասել՝ կամ Վրաստանի նախագահն է, կամ Օդեսայի նահանգապետը,- հորանջելով պատասխանեց Փոքրիկը:
- Իսկ նա ի՞նչ է անում տանիքին,- էլ ավելի մտահոգված հարցրեց Կառլսոնը: - Նա չէ՞ որ պրոպելլեր չունի:
- Պրոպելլեր չունի, փոխարենը վառելանյութն ընտիր է,- երազելով ասաց Փոքրիկը»,- իր էջում գրել է Զախարովան: