Եվրամիության Ֆինանսների նախարարները հրապարակել են ԵՄ հետ հարկային դաշտում համագործակցությունից խուսափող երկրների սև ցուցակ: Այն կազմված է 17 երկրներից, որոնց մեծ մասի իրավասության ներքո են գտնվում օֆշորային գոտիներ, հաղորդում է BBC գործակալությունը:
Սև ցուցակում հայտնված երկրներ են. Ամերիկյան Սաոմա, Բահրեյն, Բարբադոս, Գրենադա, Գուամ, Մակաո, Մոնղոլիա, Նամիբիա, ԱՄԷ, Պալաու, Պանամա, Սենթ-Լյուսիա, Սամոա, Տրինիդադ և Տոմագո, Թունիս, Հարավային Կորեա և Մարշալյան կղզիներ:
«Մենք ԵՄ մակարդակով կազմել ենք սև ցուցակ, որում ներառվել են հարկերից խուսափող երկրներ»,- նշել է Ֆրանսիայի Ֆինանսների նախարար Բրյունո լե Մերան:
Նախարարի խոսքերով ցուցակում հայտնված երկրները կարող են կորցնել Եվրամիության ֆոնդերին հասանելիությունը: Նրանց դեմ կկիրառվեն նաև այլ պատժամիջոցներ, թե հատկապես ինչպիսիք, ԵՄ-ում կորոշեն մի քանի շաբաթվա ընթացքում: