Անցյալ տարի Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունը հնարավոր էր կանխարգելել: Այսպիսի եզրակացության է եկել իրավաբան Դեվիդ Անդերսոնը, ով Մեծ Բրիտանիայի ՆԳՆ խնդրանքով ուսումնասիրել է ներքին հետաքննությունների փաստաթղթերը՝ իրականացված բրիտանական հատուկ ծառայությունների և ոստիկանության կողմից ահաբեկչությունից հետո, փոխանցում է BBC գործակալությունը:
Մանչեսթերի ահաբեկիչ Սալման Աբեդին ավելի վաղ հայտնվել է բրիտանական հատուկ ծառայությունների ուշադրության ներքո, և որոշակի պայմաններում պայթյունը հնարավոր էր կանխարգելել, ասված է Անդերսոնի զեկույցում:
«Շատ հավանական է, որ ահաբեկչությունը հնարավոր լիներ կանխարգելել, եթե քարտերն այլ կերպ դասավորվեին»,- զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավար Ամբեր Ռադը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Արենա» համերգասրահում իրականացված պայթյունի հետևանքով մահացել է 22 մարդ: Մոտ 120-ը ստացել են վնասվածքներ: