ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ եվրոպական դաշնակիցների աջակցությանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
«ԱՄՆ և ԵՄ գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների, անվտանգության եւ բարգավաճման ապահովման ընդհանուր խնդիրների վրա»,- ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների հետ հանդիպմանն ասել է Թիլերսոնը:
Թիլերսոնը ավելացրել է, որ իր այցը ցույց է տալիս «ԱՄՆ նվիրվածությունը եվրոպական դաշինքին եւ այն կարեւոր դերը, որ այդ դաշինքը խաղում է անվտանգության ոլորտում ընդհանուր նպատակներին հասնելու համար»: