Դոնալդ Թրամփը մտադիր է այսօր պաշտոնապես ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքերով, այս քայլը «պատմական և ժամանակակից իրականության» ճանաչումն է:
Սպիտակ Տանը շեշտել են, որ Երուսաղեմի դիրքորոշումը չի փոխում ԱՄՆ քաղաքականությունը Իսրայելի սահմանների նկատմամբ:
Սպասվում է, որ ամերիկացի առաջնորդը հանդես կգա հայտարարությամբ Մոսկվայի ժամանակով 21:00-ին: Թրամփը կհայտարարի նաև ԱՄՆ դեսպանատան Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը: